Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼ ԿԱՊԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մինչև տարեվերջ ընկերությունը կավարտի Ալավերդի քաղաքի ավելի քան 1400 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Ավարտին է մոտենում «ԱրմենՏել» ընկերության ենթակառուցվածքի արդիականացման հերթական նշանակալից փուլը: Մինչև տարեվերջ Հայաստանի կապի միասնական օպերատորը Մասիս քաղաքի ամբողջական թվայնացմանը զուգահեռ Ալավերդու բնակիչներին կառաջարկի նաև ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների նոր որակ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 82 տոկոսը, իսկ բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ: 

Share