Բիզնես

Իլոն Մասկը Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար համաներում է հայտարարել

Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է Twitter սոցիալական հարթակի սեփականատերը, համընդհանուր համաներում է հայտարարել Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար: Մասկի այս քայլը մտավախություններ է առաջացրել, որ «ատելություն տարածողները» կվերադառնան այս սոցիալական հարթակ: Այս մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից:

Twitter-ի  նոր սեփականատերն ասել է, որ արգելափակված օգտատերերի համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Նման որոշում Մասկը կայացրել է իր էջում անցկացրած հարցման արդյունքներով: Քվեարկողները պատասխանում էին այն հարցին՝ արդյոք պետք է ընդհանուր համաներում շնորհել օգտահաշիվներին, եթե նրանք «չեն խախտել օրենքը կամ չեն զբաղվել աղաղակող սպամի տարածմամբ»: Մասկը չի հստակեցրել, թե որ օրենքները նկատի ունի։

Հարցման տակ քվեարկել է ավելի քան 3.1 մլն օգտատեր, 72%-ը՝ համաներման օգտին:

Քվեարկության արդյունքների մասին Մասկը հայտնել է իր Twitter-ի էջում:

Share