Բիզնես

Մոսկվիչ գործարանը պլանավորում է 2025-ին հայրենական ավտոմեքենա թողարկել

«Մոսկվիչ» գործարանը հայրենական հարթակում հայրենական բաղադրամասերից կազմված ավտոմեքենա կարտադրի երեք տարուց, հայտնել է տրանսպորտի հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:

Այդ մասին ենք տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մենք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինից հանձնարարություն ենք ստացել, որ «Մոսկվիչ» գործարանը մի քանի տարի անց ռուսաստանյան բաղադրամասերից կազմված և հայրենական հարթակում ավտոմեքենա թողարկի: Մենք այդ խնդրի վրա «ԿամԱԶ»-ի հետ ենք աշխատում, և ես վստահ եմ, որ նրանց հետ կկարողանանք դա հաջողությամբ իրագործել: Մենք նպատակ ենք դրել, որ 2025 թվականին մեքենան արդեն պատրաստ լինի», – Լիկսուտովի խոսքն է մեջբերում Մոսկվայի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ գործարանում ընթանում է սերիական հավաքում, հաջորդ տարվա վերջին պլանավորվում է հասնել տեղայնացման այնպիսի ծավալի, որը համեմատելի կլինի «Ռենո» գործարանի հետ, նախքան այն կհեռանա Ռուսաստանից: «Թափքի դետալների մի մասը պատրաստելու ենք այստեղ, գնելու ենք ռուսաստանյան ռետին: Ամեն տարի՝ բաղադրամասերի առավելագույն տեղայնացում», – ընդգծել Է փոխքաղաքապետը:

Ինչպես ճշտում է Մոսկվայի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը, գալիք տարի «Մոսկվիչը» կարտադրի մոտավորապես 50 հազար նոր ավտոմեքենա, որոնց մի մասը կօգտագործվի Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Ռուսաստանի այլ տարածաշրջանների ավտոմեքենաների համատեղ պարկի նորացման համար: Ավտոմեքենաների սերիական հավաքումը «Մոսկվիչ» գործարանում սկսվել է նոյեմբերի 23-ին: Գործարանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին մոդելը «Մոսկվիչ-3» քրոսովերն է: Առաջին ավտոմեքենաների վաճառքը կսկսվի դեկտեմբերին:

Share