Բիզնես

Իլոն Մասկ. Սա մարտ Է հանուն քաղաքակրթության ապագայի

Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը համոզված է, որ իրեն պատկանող Twitter սոցիալական հարթակում մարտ է ընթանում հանուն քաղաքակրթության ապագայի:

«Սա մարտ է հանուն քաղաքակրթության ապագայի: Եթե խոսքի ազատությունն անհետանա նույնիսկ ԱՄՆ-ում, առջևում մեզ սպասվում է սոսկ բռնկալություն», – գրել է Մասկը Twitter-ում:

Միլիարդատերն այս կերպ է պատասխանել այն օգտատիրոջը, որը երկրի ձախ ուղղվածություն ունեցող զանգվածային լրատվամիջոցներին և խոշոր տեխնոլոգիական ընկերություններին մեղադրել Էր «տեղեկատվության լիակատար վերահսկողության մոլագարության մեջ», քանի որ նրանք դժգոհել էին Մասկի բարեփոխումներից:

Ավելի վաղ գրառման մեջ Մասկը հայտնել է, որ Apple ընկերությունն սպառնացել է հեռացնել Twitter-ի հավելվածն AppStore խանութից, սակայն չի հայտնել դրա պատճառը: Բացի դրանից, Մասկը նշել Է, որ Apple-ը գրեթե դադարել է գովազդ զետեղել իր հարթակում: Գործարարը խոստացել է, որ շուտով Twitter-ում կհրապարակվեն  համացանցում խոսքի ազատության ճնշման վկայությունները: Իլոն Մասկը Twitter-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:

Share