Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ. ՆՈՐ ԽԱՆՈՒԹ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Վաղը` նոյեմբերի 11-ին, հաճախորդների համար իր դռները կբացի նոր ՍԹԱՐ սուպերմարկետը, որը գտնվում է Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում` Վանթյան փող. 61ա հասցեում: Խանութը կաշխատի շուրջօրյա, շաբաթը 7 օր:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից` այս նորաբաց խանութը ՍԹԱՐ ցանցում կլինի 26-րդը: Այն ոչ լրիվ ինքնասպասարկմամբ, փոքր ֆորմատի խանութ է` 311 ք.մ. տարածքով, որից 198 ք.մ.-ը նախատեսված է առևտրային տարածքի համար: Խանութում ներկայացված է ավելի քան 5 000 ապրանքատեսակ և տեղադրված է 3 դրամարկղ:

Ինչպես ցանցի մյուս խանութներում` այստեղ ևս հաճախորդներին առաջարկվում է ծառայությունների լայն սպեկտր. «ՍթարՔարտի» միջոցով միավորների կուտակում, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ, բանկոմատներ:

«Սուպերմարկետի ֆորմատը և ապրանքատեսականու առաջարկը որոշելիս` հաշվի են առնվել խանութի տարածքային յուրահատկությունը, շրջապատի բնակիչների պահանջներն ու նախընտրությունները: Օրինակ, առաջին անգամ ՍԹԱՐ խանութում ստեղծվեցին պայմաններ մշտապես մանրամեծածախ առևտրի կազմակերպման համար` հատուկ գներ սահմանելով հատիկեղենի, խմիչքների և ջրեղենի, միրգ և բանջարեղենի, ինչպես նաև չրերի և ընդեղենի վաճառքի համար»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:

Share