Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՓԱՅԼԱԹԻԹԵՂԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ 3,4 % ԱՃ

2011թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանի փայլաթիթեղագլանաման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա Ֆոլգա» ձեռնարկությունների հետ  կազմում է ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման դիվիզիոնը, թողարկել է 18 615 տ արտադրանք, ինչը 3,4 %-ով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Արմենալ»-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ հաշվետու այս ամիսների արդյունքներով արտահանման ծավալը կազմել է 17 838 տ փայլաթիթեղ: ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով` ԱՐՄԵՆԱԼ-ի արտահանման մաքսային արժեքի աճը, գումարային արտահայտությամբ, կազմել է 12,4% – 63,646 մլն դրամ:

Հաշվետու տարվա 9 ամիսների ընթացքում գործարանը ՀՀ պետբյուջե փոխանցել է 986,1 մլն դրամ, ինչը 37%-ով ավելի է, քան 2010թ. հունավար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշը:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում` 2000թ. մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը:

Share