Բիզնես

ՀայՓոստ. Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային

2022 թվականի դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական Եվրատեսիլ 2022» թեմային: 

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի խորհրդանիշը՝ հայկական ազգային նախշերով զարդարված պտտվող հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին: 

Նամականիշի վրա նաև պատկերված է «Պտտի՛ր հրաշքը» Եվրատեսիլի կարգախոսը, ինչպես նաև՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: 

Հարկ է նշել, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին: «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը հաղթանակ է տարել երկու անգամ: 2010 թվականին Հայաստանին հաղթանակ է բերել Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով, իսկ 2021 թվականին երգի մրցույթում հաղթող ճանաչվեց Մալենան իր «Քամի, քամի» երգով:

Թողարկման օրը` 02 դեկտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.

Share