Բաժին. Բիզնես

Tesla-ն առաջին Semi էլեկտրաբեռնատարներն է մատակարարել պատվիրատուներին

Tesla կորպորացիան Semi բեռնատարները ներկայացրել էր դեռևս 2017թ.-ին և խոստացել, որ դրանց արտադրությունը կմեկնարկի 2019թ.-ին։ Չնայած ուշացմանը՝ Tesla-ն արդեն մեկնարկել է բեռնատարների մատակարարումը պատվիրատուներին։ Դրանցից առաջինը Pepsi ընկերությունն է, որը դեռևս 2017թ. դեկտեմբեր ամսին պատվիրել էր 100 բեռնատար։ Pepsi-ից բացի բազմաթիվ են այլ խոշոր պատվիրատուները, որոնք սպասում են բեռնատարների առացմանը՝ Anheuser-Busch, Walmart և UPS։

Բեռնատարները նախապատվիրելու համար Tesla-ն գանձում է 5 հազար դոլար և ևս 15 հազար դոլար՝ 10 օրվա ընթացքում։ Չնայած այս ամենին, Tesla-ն չի հրապարակում բեռնատարների գինը, սակայն համացանցում տարածված տեղեկատվության համաձայն էլեկտրահսկաների գինը կազմում է 150 հազար դոլար։

Բեռնատարների ներկայացման ժամանակ Իլոն Մասկը ցուցադրել է տեսահոլովակ, որտեղ ներկայացված է, թե ինչպես է բեռնատարը մեկ լիցքավորմամբ անցնում 804կմ՝ 104 կմ/ժ միջին արագությամբ։

Share