Բաժին. Բիզնես

BANK OF AMERICA-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՉԻՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ

 

Ամերիկյան բանկային հսկան` Bank of America Corp.-ը, հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել չինական China Construction Bank (ССВ) ֆինանսական կառույցի իր մասնաբաժնի զգալի մասը (շուրջ 10,4 մլրդ բաժնետոմս): Նախատեսում է, որ այս գործարքի արդյունքում ամերիկյան բանկը կապահովի 2,9 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ: Ինչպես նշվում է BofA-ի հայտարարության մեջ` գործարքի վերջնական կնքման գործընթացը կավարտվի մինչև ընթացիկ ամսվա վերջ: Արդյունքում, BofA-ի տրամադրության տակ կմնան ССВ-ի բաժնետոմսերի ընդամենը 1%-ը:

Նշենք, որ մինչ այժմ Bank of America-ն տնօրինել է China Construction Bank-ի 25.58 մլրդ բաժնետոմս, որը համապատասխանում է չինական բանկի կապիտալի 10.95%-ին: Միևնույն ժամանակ, China Construction Bank-ի վերահսկիչ փաթեթը (բաժնետոմսերի 57%-ը) գտնվում է Չինաստանի կառավարության ձեռքում:

Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին և ներկայումս իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 150 երկրներում:

China Construction Bank-ը հիմնադրվել է 1954 թվականին:

 

Share