Բաժին. Բիզնես

ANDROID-Ն ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԳՐԱՎՈՒՄ Է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ

2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Android օպերացիոն համակարգին առաջին անգամ հաջողվել է գրավել սմարթֆոնների համաշխարհային շուկայի ավելի քան 50%-ը: Նշենք, որ 2010 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի այս օպերացիոն համակարգի մասնաբաժինը շուկայում կազմել էր ընդամենը 25%, և իր այս ցուցանիշով Android-ը զգալի զիջում էր շուկայի առաջատար Symbian օպերացիոն համակարգին:

Gartner վերլուծական գործակալության վերլուծաբանների պարզաբանմամբ` վերջին ժամանակահատվածում Symbian օպերացիոն համակարգը, որն օգտագործվում է Nokia սմարթֆոններում, շարունակաբար կորցրել է իր դիրքերը համաշխարհային շուկայում, ինչից և «օգտվել է» Android-ը: Նշենք, որ 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով Symbian օպերացիոն համակարգի մասնաբաժինը շուկայում կազմել է 16.9%, և այսօր արդեն Symbian-ն շուկայում երկրորդն է: Երրորդ հորիզոնականում է հայտնվել iOS-ն` իր 15% մասնաբաժնով:

Share