Բաժին. Բիզնես

Solara EV Charger-ի լիցքավորման 30 կայանները հասանելի են հայաստանի ողջ տարածքում

Հայաստանում էլեկտրամոբիլների թվաքանակի աճի հետ անհրաժեշտություն է առաջանում ապահովել դրանց ենթակառուցվածքները: Մասնավորապես, կարևոր է, որ Հայաստանում հասանելի լինեն էլեկտրամոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանները:

«Սոլարա» ընկերության նախագծերից մեկը՝ Solara EV CHARGER-ն է: Հաստատուն հզորություններ ապահովող 30 տարբեր լիցքավորման կայանները տարածված են Հայաստանի տարբեր մարզերում: Լիցքավորման կայանները հասանելի են բոլոր տիպի էլեկտրամոբիլների համար՝ Type 1 (J1772), Type 2, CHadeMO, CCS1/CCS2, Type 2 (socket), GB/T  միակցիչներով (connector): Կայաններում կարող են լիցքավորվել նաև GBT կցորդիչով (adapter) աշխատող էլեկտրական մեքենաները, որոնք նույնպես առկա են մեր վաճառասրահներում:

Լիցքավորման կայանները կարողանում են ապահովել 7, 22 և 60 և 160 կՎտ*ժ հաստատուն էլեկտրաէներգիա:

«Մեր էլեկտրամոբիլիստների հարմարավետության համար մենք ստեղծել ենք Solara EV Charger հավելվածը, որը հնարավոր է ներբեռնել Google play և App Store հարթակներից: Հայաստանի տարածքում տեղադրված կայանների աշխարհագրությանը հնարավոր է ծանոթանալ հավելվածում: Վստահ ենք, որ մեր օգտատերերը հեշտությամբ կկարողանան օգտվել Solara EV Charger-ից»,-նշում է նախագծի ղեկավար Էդուարդ Մանուկյանը:

Սոլարա ընկերության նպատակն է հասնել Հայաստանում ավելի շատ վայրերում էլեկտրոմոբիլների համար նախատեսված լիցքավորման կայանների տեղադրմանը և դրան կից ենթակառուցվածքների ստեղծմանը:

Տեխնիկական խնդիրների համար 7/24 ռեժիմով աշխատում է թեժ գիծ: Զանգահարելով  044 577555 հեռախոսահամարով՝ հավելվածի օգտատերերը կկարողանան մասնագետի օգնությամբ հեշտությամբ կարգարվորել հավելվածը կամ ստանալ օգնություն առաջացած հնարավոր տեխնիկական անսարքությունների դեպքում:

Share