Բաժին. Բիզնես

ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ APPLE-Ի ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՆՈՒՆԸ

Apple ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Արթուր Լևինսոնը, ով բիոքիմիայի պրոֆեսոր է: Նա աշխատանքի է ընդունվել Apple ընկերությունում 2005 թվականին և  ընկերական հարաբերությունների մեջ է եկել Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ամերիկյան Apple ընկերությունը ծրագրային ապահովության ոլորտում աշխարհի առաջատարներից է: Ընկերությունը հայտնի է նաև անհատական համակարգիչների, աուդիոտեխնիկայի և հեռախոսների արտադրությամբ: Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքանակը հասնում է 35 հազարի:

Նշենք, որ 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 24-ին, Apple-ն ապահովել էր զուտ շահույթի 85% աճ: Հաշվետու այս մեկ տարում ընկերության զուտ շահույթի ցուցանիշը կազմել էր 25,922 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ 2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով Apple-ն ապահովել էր 14 մլրդ դոլարի զուտ շահույթ:

Share