Բաժին. Բիզնես

ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐՆ APPLE-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԵՆ

6-12 տարիքային խումբը ներկայացնող ամերիկացի երեխաների համար որպես ամանորյա նվեր առավել գրավիչ ու ցանկալի են Apple ընկերության արտադրանքները, և, առավելապես, iPad պլանշետ-համակարգիչները: Նման եզրակացության են եկել NieIsen վերլուծական գործակալության վերլուծաբաններն` իրականացված հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում:

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատությամբ երեխաների հետաքրքրվածությունն iPad պլանշետ-համակարգիչների նկատմամբ առավել է մեծացել: եթե անցյալ տարի ամերիկացի երեխաների միայն 31%-ն էր երազում iPad համակարգիչների մասին, ապա այս տարի ամերիկացի երեխաների արդեն շուրջ 44%-ն է որպես ամանորյա նվեր ցանկանում ստանալ iPad:

Ըստ իրականացված ուսումնասիրությունների` ամանորյա ցանկալի նվերների վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար iPod touch-ը և iPhone սմարթֆոնը:

Share