Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ. ՆՈՐ ԽԱՆՈՒԹ ԱՋԱՓՆՅԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Վաղը` նոյեմբերի 22-ին, հաճախորդների համար իր դռները կբացի նոր ՍԹԱՐ սուպերմարկետը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում` Շինարարների փ. 25 շենք, թիվ 29 հասցեում:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից` նորաբաց խանութն արդեն թվով 27-րդն է ՍԹԱՐ առևտրային ցանցում և 2-րդն` Աջափնյակ համայնքում: Այն ոչ լրիվ ինքնասպասարկմամբ, փոքր ֆորմատի խանութ է` 290 քմ ընդհանուր մակերեսով և 194 քմ առևտրային տարածքով, որը համալրված է ժամանակակից եվրոպական սարքավորումներով, որն էլ իր հերթին դարձնում է խանութն ավելի հարմարավետ և գեղեցիկ: Այստեղ ներկայացված է ավելի քան 5000 ապրանքատեսակ և տեղադրված է 3 դրամարկղ: Խանութին կից առկա է ավտոկայանատեղ, որը ստեղծում է պայմաններ նաև անհրաժեշտության դեպքում մեծ գնումներ կատարելու: Խանութն աշխատելու է յուրաքանչյուր օր` առավոտյան ժամը 8:00-ից 1:00-ը:

Ըստ ՍԹԱՐ-ի պաշտոնական հաղորդագրության` այս խանութն իր ֆորմատով և առաջարկվող ծառայությունների սպեկտրով չի զիջում ցանցի մյուս խանութներին: Այստեղ ևս ծառայությունները ներառում են «ՍթարՔարտ» հաճախորդների պարգևատրման ծրագրի միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ և բանկոմատներ: Խանութի բացման առաջին իսկ օրից կգործեն շաբաթական խթանավաճառքները, ինչպես նաև կվաճառվեն Ռոսգոստրախ Արմենիա ընկերության ԱՊՊԱ վկայագրեր  /ամեն օր` ժամը 10:00-ից 23:00-ն/:

Հատկանշական է, որ յուրաքանչյուր նոր խանութ բացելուց առաջ ցանցի մասնագետներն իրականացնում են լայնածավալ հետազոտություն, որն ուղղված է բացահայտելու խանութի տարածքային յուրահատկությունը, համայնքի բնակիչների պահանջներն ու նախընտրությունները: Այս եղանակով էլ որոշվում է սուպերմարկետի ֆորմատը և ապրանքատեսականու առաջարկը: Հարկ է նշել, որ մինչ տարեվերջ ՍԹԱՐ-ը կբացի ևս մեկ խանութ նույն համայնքում` Հասրաթյան փողոցում:

Share