Բաժին. Բիզնես

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ. ՆՈՐ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն իրավաբանական անձանց առաջարկում է  իր նոր ծառայությունը` «ԱՐԱՐԱՏ ԲԻԶՆԵՍ» ավանդատեսակը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Լրատվական ծառայությունից` այն թույլ է տալիս գումարը ներդնել բանկում` ինչպես հայկական դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով` 31 օրից մինչև 3 տարի ժամկետով, նվազագույնը  400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլարի չափով` մինչև 11,5 % տարեկան տոկոսադրույքով:

Այս ավանդատեսակը հաճախորդին հնարավորություն է տալիս ոչ միայն համալրել ավանդային հաշիվը ավանդի սկզբնական գումարի կրկնապատիկի չափով, այլ նաև կատարել այդ հաշվից ելքագրումներ` սկզբնական գումարի մինչև  20 տոկոսը` պահպանելով տվյալ ժամանակահատվածի համար հաշվարկված տոկոսագումարները:    

Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարը կարող է վճարվել  ամսական, եռամսյակային, ժամկետի վերջում կամ տոկոսագումարները  կարող են կապիտալացվել` հաշվեգրելով ավանդի մայր գումարին:

Նշենք նաև, որ  20 մլն ՀՀ դրամը  կամ 50 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող ավանդի ներդրման դեպքում տարեկան տոկոսադրույքին կավելանա ևս 0,5 %:

Հաճախորդի ցանկությամբ` վերջինիս տրամադրվում է MasterCard Business պլաստիկ քարտ` առանց  չնվազող մնացորդի սահմանման:

Share