Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ընկերության գլխամասային գրասենյակում կայացած վիճակահանության արդյունքում ընկերության 30 հետվճարային բաժանորդ արժանացավ Google Nexus S սմարթֆոնի:

Իրականացված հատուկ ծրագրին մասնակցելու համար սահմանված էին հետևյալ չափանիշները. մասնակիցները պետք է լինեին «Կլասիկ», «Կլասիկ սոլո», «Կլասիկ ֆլեքսի» և կորպորատիվ սակագնային պլանների անհատական վճարող հետվճարային բաժանորդներ, որոնց` անցած երեք ամիսների (մարտից մինչև մայիս) ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարը կազմել էր 10,000-18,000 ՀՀ դրամ, և հաջորդող երեք ամիսների (հունիս – սեպտեմբեր) ընթացքում ծառայությունների դիմաց կատարված ընդհանուր վճարն ավելացել էր 50 և ավելի տոկոսով:

Ծրագրի ավարտին մասնակիցների նախնական ցուցակից ծրագրի հիմնական չափանիշներին համապատասխանեց 1,662 բաժանորդ` անցնելով եզրափակիչ փուլ:

Ծրագրի թափանցիկությունը և արդարությունն ապահովելու նպատակով` եզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակից համակարգչային ծրագիրն ընտրել էր յուրաքանչյուր հիսուներորդ GSM համարի օգտագործողին: Վերջիններս հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` վիճակահանության միջոցով որոշելու 30 սմարթֆոնների հասցեատերերին:

Երջանիկ պատահականությամբ` սմարթֆոնի արժանացողներից երկուսը համակարգչային ծրագրի կողմից ընտրված և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակ հրավիրված` ծրագրի եզրափակիչ փուլն անցած մասնակիցներից էին: Լուսինե Սիմոնյանը և Խորեն Հովհաննիսյանն իրենց սմարթֆոնները ստացան անմիջապես ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում: Բացի այդ, հրավիրվածների համար ևս խաղարկվեց մեկ Google Nexus S սմարթֆոն: Այն ստացավ Լուսիկ Ավետիսյանը:

Վիճակահանության երեք հաղթողների նվերները հանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մյուս հաղթողներն իրենց սմարթֆոնը կստանան` այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակ:

Ծրագրի մնացած մասնակիցները ՎիվաՍելՄՏՍից կստանան 500 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ` մեկ ամսվա համար

Share