Բիզնես

Իլոն Մասկը կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե այդպես քվեարկեն սոցցանցի օգտատերերը

Ամերիկացի բիզնես մագնատ, ձեռնարկատեր, Twitter սոցիալական հարթակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն հարթակի օգտատերերը:

Իլոն Մասկն այս գիշեր Twitter-ում քվեարկություն է նախաձեռնել:

«Արդյո՞ք ես պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից: Ես կենթարկվեմ այս հարցման արդյունքներին», – գրել է Մասկը:

Օգտատերերը դեռ մի քանի ժամ ունեն քվեարկելու համար, սակայն ըստ վերջին տվյալների՝ օգտատերերի 56.4%-ը քվեարկել է կողմ, իսկ 43.6%-ը՝ դեմ:

Հարցման վերաբերյալ գրառումից հետո Մասկը ևս մեկ գրառում է կատարել՝ ասելով. «Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ զգույշ եղեք ձեր ցանկություններից, քանի որ դրանք կարող են իրականանալ»:

Մասկը Twitter սոցիալական հարթակը ձեռք է բերել հոկտեմբերին՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Վերջին երկու ամիսների ընթացքում նա մի շարք փոփոխություններ է կատարել ընկերության քաղաքականության մեջ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել:

Մասկն աշխատանքից ազատել է ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի աշխատողների, կրճատել է անձնակազմի գրեթե կեսին, իսկ մնացած աշխատողներին ասել է, որ կա՛մ պետք է ավելի քրտնաջան աշխատեն, կա՛մ հեռանան: Օրերս նա կասեցրել էր մի քանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողների օգտահաշիվներ, ինչպես նաև վերականգնել էր ընդմիշտ արգելափակված մի քանի օգտատերերի, թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը:

Share