Բաժին. Բիզնես

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԸ ՍԱՌԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԲՈԼՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Գերմանական խոշորագույն ավիափոխադրող Deutsche Lufthansa AG ընկերությունը որոշում է ընդունել իր բիզնեսի գրեթե բոլոր ուղղություններում ժամանակավորապես դադարեցնել բոլոր ներդրումային ծրագրերը: Նախատեսվում է, որ «ներդրումային սառեցումը» կիրականացվի վեց ամսվա կտրվածքով: Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները` գերմանական ավիաընկերությունն իր այս քայլով փորձում է կանգնեցնել ֆինանսական կորուստներից աճի տեմպերը: Ինչպես հաղորդում է WallStreet Journal-ը` դեռևս չի հրապարակվում այն գումարը, որն ընկերությունը ծրագրում է տնտեսել ներդրումային ծրագրերի դադարեցման արդյունքում:

Lufthansa Group-ն աշխարհի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ: Ավիաընկերության ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 50 մլն մարդ:

Share