Բաժին. Բիզնես

HI-LINE-Ի ԲԱԺԱՆՈՐԴԱՎՃԱՐՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՎՃԱՐԵԼ ՆԱԵՎ ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ-Ի ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱՃՈՒՂԵՐՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն և «ԱրմենՏել»ն ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) ստորագրել են համագործակցության պայմանագիր, համաձայն որի` 2011թ. դեկտեմբերի 1-ից բոլոր բաժանորդները կարող են վճարել Hi-Line ինտերնետ ծառայության բաժանորդավճարը ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղերում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնույան հետ կապերի ծառայությունից:

«Ներկայումս ինտերնետի մշտական հասանելիությունը դարձել է խիստ անհրաժեշտություն: Աճում է այն մարդկանց թիվը, որոնց մասնագիտական գործունեությունը պահանջում է անընդհատ օն-լայն կապ, ինչը վկայում է, որ ինտերնետ ծառայությունների դիմաց հարմար վճարման հարցը դառնում է ավելի ու ավելի հրատապ: Այսուհետև ՎՏԲ-Հայաստան բանկն իր բոլոր մասնաճյուղերում, բացի կոմունալ վճարումներից, բնակչությունից կընդունի նաև «ԱրմենՏել» ՓԲԸ  կողմից տրամադրվող  Hi-Line ինտերնետի բաժանորդավճարները: Մենք ուրախ ենք տվյալ համագործակցության համար, քանի որ սա ևս մեկ քայլ է մեր հաճախորդների սպասարկումը հարմար և համալիր դարձնելու համար», – մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վալերի Օվսյաննիկովը: 

«Հանդիսանալով Հայաստանի ազգային օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունն ինտերտետ ծառայությունը դարձնում է հասանելի երկրի բոլոր բնակավայրերի բնակիչների համար: Այսօր ամբողջ Հանրապետության տարածքում գործում է  Beeline վաճառքի և սպասարկման 84 գրասենյակ, իսկ շնորհիվ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ և «ԱրմենՏել» ընկերության համագործակցության մեր հաճախորդները կարող են վճարել ինտերնետ ծառայության դիմաց նաև բանկի մասնաճյուղերում: Վստահ եմ, որ նրանք կգնահատեն այդ մոտեցման հարմարավետությունը», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ներկա դրությամբ ՎՏԲ -Հայաստան բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ Հայաստանում, ինչը թույլ կտա բաժանորդներին հարմար և առանց ժամանակի կորստի իրականացնել Beeline ինտերնետ ծառայության վճարումները ՀՀ ամբողջ տարածքում:

Share