Տնտեսական

Mastercard-ն առաջին անգամ Հայաստանում անցկացրեց «Mastercard Day» միջոցառումը

«Mastercard Day»-ը հետաքրքիր ձևաչափի միջոցառում է, որն ամեն տարի նշվում է Մաստերքարտ ընկերության կողմից տարբեր երկրներում։ Դեկտեմբերի 16-ը նշանակալից օր էր, քանի որ Հայաստանն առաջին անգամ դարձավ «Mastercard Appreciation Day»-ի մի մասը։ Միջոցառումը նվիրված էր Մաստերքարտի բիզնես գործընկերներին՝ Հայաստանի տարածքում։

Հայաստանի բոլոր բանկերի ներկայացուցիչները և այլ պատվավոր հյուրեր միացել էին «Mastercard Day»-ի այս եզակի և պատմական տոնակատարությանը՝ կիսելով ընթացիկ տարվա իրենց հաջողություններն ու ձեռքբերումները:

Միջոցառումն անցկացվեց The Hard Rock Café Yerevan ժամանցավայրում: Երեկոն վարում էր գեղեցկուհի Լյուսի Հայրապետյանը, իսկ On-Play Band-ը և DJ Guevo-ն ապահովեցին երեկոյի անզուգական երաժշտական կատարումները:

Բոլոր հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու հրաշալի կազմակերպված միջոցառումը։

Մաստերքարտի թոփ-մենեջերները հետաքրքիր ելույթներ ունեցան և ներկայացրին վճարային համակարգերի շուկայում 2023 թվականի միտումները։

Մաստերքարտի Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն ողջունեց հյուրերին և նշեց.

«Հայաստանը զարգացող շուկա է, որը շատ հետաքրքիր է Մաստերքարտի համար: Մենք նվիրված ենք մեկ առաքելությանը՝ աջակցելու գործընկերներին և միասին զարգացնելու բիզնեսը»:

Մաստերքարտի Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների փոխտնօրեն Օլիվիա Բելինգհեմը ներկայացրեց վճարային համակարգերի ոլորտում 2023 թվականի միտումները։

Մաստերքարտի պրոդուկտ մենեջեր Ալեքսեյ Շարաևսկին խոսեց միջազգային միտումների և օդանավակայաններում ճանապարհորդելիս Մաստերքարտի առավելությունների մասին:

Երեկոն շարունակվեց Մաստերքարտի պրոդուկտների գծով տնօրեն Միխայիլ Ագաշկովի ելույթով, որը խոսեց Մաստերքարտ ակադեմիայի մասին, այնուհերև բոլոր ներկաները հնարավորություն ունեցան Kahoot համակարգի միջոցով մասնակցել ինտերակտիվ վիկտորինայի: Առաջին 5 արագ և ճիշտ պատասխանողները հաղթեցին վիկտորինան և Մաստերքարտի կողմից պարգևատրվեցին հետաքրքիր նվերներով:

Երեկոյի ընթացքում Մաստերքարտը հայտարարեց նաև Glovo-ի հետ հիանալի համագործակցության մեկնարկի մասին։

Երեկոն ամբողջական չէր լինի առանց երկար սպասված մրցանակաբաշխության, որի ընթացքում Հայաստանում գործող բանկերը մրցանակներ ստացան վճարային բիզնեսում իրենց կոմպետենտության, դինամիկ ընդլայնման և այլ գործոնների համար:

«Mastercard Day» հատուկ միջոցառումն ավարտվեց DJ Guevo-ի խելահեղ բիթերով։

 Mastercard-ը համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է: Մենք ղեկավարում ենք աշխարհի ամենաարագ վճարային դատավարական ցանցը, որը միավորում է ավելի քան 210 երկրներում գործող ձեռնարկությունները, սպառողներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը և կառավարությունները: Mastercard-ի արտադրանքներն ու համակարգերը դարձնում են առօրյա բիզնես գործունեությունը, ինչպիսիք են գնումները, ճանապարհորդությունները, բիզնեսը և ֆինանսական կառավարումը ավելի պարզ, արդյունավետ և անվտանգ:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ www.mastercard.am

Միջոցառման կազմակերպիչ՝ McCann Yerevan ցանցային գովազդային ընկերություն:

Share