Բաժին. Բիզնես

BEELINE. ՄԻԱՑԻ´Ր HI LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ` ԱՌԱՆՑ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Try&Buy» (Փորձի´ր և գնի´ր) ակցիայի մեկնարկի մասին: Ակցիան նախատեսված է Beeline ֆիքսված կապի այն բաժանորդների համար, ովքեր ցանկանում են միանալ Hi Line ծառայությանը, ընդ որում` ակցիայի պայմանները գործում են միայն այն հաճախորդների համար, ովքեր կպատվիրեն ծառայությունը Beeline հաճախորդների սպասարկման կենտրոնի` 100 հեռախոսահամարով: 

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը միանալով Hi Line ծառայության «Մեգա» սակագնային փաթեթներից որևէ մեկին` հաճախորդը հնարավորություն կստանա առաջին ամսվա ընթացքում անվճար օգտվել ինտերնետից, կազատվի միացման վճարից և անվճար կստանա մոդեմ: Առաջին ամսվա ընթացքում  հաճախորդը կարող է հրաժարվել ծառայությունից` առանց վարձի վճարման պարտավորության` մոդեմը վերադարձնելու պայմանով: Եթե առաջին ամսվա ավարտին բաժանորդը չի խզում պայմանագիրը, ապա սկսած երկրորդ ամսից շարունակում է օգտվել ծառայությունից` ընտրված «Մեգա» սակագնային պլանի գործող պայմաններով:

««ԱրմենՏել» ընկերությունը ենթակառուցվածքների էական զարգացման շնորհիվ իր բաժանորդներին առաջարկում է նոր հնարավորություններ` Hi Line ծառայության շրջանակում: Մենք առաջարկում ենք անվճար փորձարկել միասնական  օպերատորի ծառայությունների որակն ու կայունությունը նրանց, ովքեր մտադիր են օգտվել  ընկերության կողմից մատուցվող լարային ինտերնետի ծառայություններից», – ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Try&Buy» ակցիայի շրջանակում բաժանորդը միայն մեկ անգամ կարող է օգտվել մեկ ամիս անվճար ինտերնետ ծառայության առաջարկից: Առաջին ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդին հետագայում չի տրամադրվում անվճար ամսական միացում:

Մնացած պայմաններն, այդ թվում ծառայության անվճար  ակտիվացումն ու անվճար մոդեմը մնում են ուժի մեջ: Մինչև 12 ամիս լրանալը պայմանագիր խզելու դեպքում բաժանորդը վճարում է մոդեմի արժեքը և Hi Line «Անսահմանափակ» և «Մեգա» սակագնային փաթեթների գների տարբերությունն օգտագործման ամբողջ ժամանակաշրջանի համար` բացառությամբ առաջին ամսվան:

Share