Բաժին. Բիզնես

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՍԹԱՐ-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ 2 ԱՄԱՆՈՐՅԱ ՆԱԽԱԳԻԾ

Դեկտեմբեր ամիսը ՍԹԱՐ-ում կլինի անակնկալներով լի: Դեկտեմբերի 1-ին ցանցում կմեկնարկի 2 ամանորյա նախագիծ` «ՆվերՔարտ Ձեր հարազատներին» և «Նվերների խենթություն» անվանումներով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Մամուլի ծառայությունից:

«Մենք պատրաստել ենք երկու տոնական նախագիծ, որոնց շնորհիվ ամանորյա գնումները կդառնան հաճելի և շահավետ ոչ միայն մեր հաճախորդների, այլ նաև նրանց հարազատների համար», – նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը:

Նշենք, որ «ՆվերՔարտ Ձեր հարազատներին» նախագիծը մեկնարկում է նոյեմբերի 29-ին. այդ օրից մինչև դեկտեմբերի 20-ը ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր խանութներում կվաճառվեն ՆվերՔարտեր 10 000 և 25 000 դրամ արժողությամբ:  ՍԹԱՐ ՆվերՔարտը նաև հնարավորություն կտա գնորդներին կուտակելու 400 և 1 000 միավոր իրենց ՍթարՔարտին և մասնակցելու նվերների աննախադեպ խաղարկությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Այս խաղարկության ժամանակ կխաղարկվեն` 90 արժեքավոր նվերներ` Ջաաան գազավորված ըմպելիքների, 100 արծաթյա յուրօրինակ զարդ` Ara Silver-ի, 100 եռամսյակային բաժանորդագրություն` IQ ամսագրի և 5 տոնական ընթրիքի հրավիրատոմս 2 անձի համար` Նոյան Տուն ռեստորանի կողմից: ՆվերՔարտերի վաճառքը կիրականանա նաև Ֆրեշ սուպերմարկետներում:        

Մյուս նախագիծը` «Նվերների խենթություն»-ը, կմեկնարկի դեկտեմբերի 1-ից մինչև 15-ը. այս օրերին գնումներ կատարելը ՍԹԱՐ ցանցի 12 սուպերմարկետներում և Ֆրեշի 4 խանութներում կդառնա իսկական տոն բոլոր հաճախորդների համար: ՍԹԱՐ և Ֆրեշ ցանցի բացարձակապես բոլոր հաճախորդները, կատարելով 20,000 և ավելի դրամի գնումներ դեկտեմբեր ամսվա առաջին 2 շաբաթվա ընթացքում, իրենք կընտրեն իրենց համար ցանկալի նվերն` ամանորյա ակցիայում ներկայացված 9500 նվերների ցանկից:

Share