Բաժին. Բիզնես

ՀայՓոստ. Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Ամանոր և Սուրբ Ծնունդ» թեմային

2022 թվականի դեկտեմբերի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ամանոր և Սուրբ Ծնունդ» թեմային:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ոճավորված եղևնի՝ տոնածառի խաղալիքի և թափվող փաթիլների խորապատկերին: 

Նամականիշի ներքևի հատվածում նշված է «ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Փոստային նամականիշն ունի յուրահատուկ ձևաչափ, քանի որ նամականիշը պատված է փայլերով: 

Թողարկման օրը` 22 դեկտեմբերի 2022թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի 

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 15 000 հ.

 

Share