Բաժին. Բիզնես

ORANGE-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՊՃՀ ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ՀԵՏ

Orange-ը համագործակցության ծավալուն ծրագիր է սկսում ՀՊՃՀ Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հետ: Համալսարանների հետ կնքված համաձայնագրերի շրջանակներում երկու համալսարանների ուսանողները կկարողանան մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ Orange-ի աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ կիրականացնեն ուսանողների համար:

 

«Բոլորս էլ գիտենք, որ կարիերայում ամենադժվարն առաջին աշխատանքային փորձն է: Ավելի դժվար է, երբ չես բնակվում մայրաքաղաքում: Երջանիկ ենք սկսել այս համագործակցությունը երկու համալսարանների հետ, քանի որ կարծում ենք, որ Հայաստանը ոչ միայն Երևանն է, այլ բոլոր մարզերը` մեծ ու փոքր բնակավայրերով, և մարզային ուսանողները պետք է ունենան նույնպիսի հնարավորություններ, ինչ երևանցիները: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը երկարատև ու արդյունավետ կլինի», – ասել Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:  

 

ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում նաև տեղի է ունեցել անվճար Wi-Fi անկյան պաշտոնական բացումը, որի շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար Orange wi-fi ինտերնետից:

 

Երկու համալսարանների հետ համագործակցությունն այսքանով չէր սահմանափակվում: Ընկերությունն իր բարեգործական կառույցի` Orange Հիմնադրամի միջոցով համալսարաններից յուրաքանչյուրին փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի արդեն ընտրված 15 ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, հիմնվելով երկու հիմնական չափանիշների վրա. ուսանողի ընտանիքի սոցիալական վիճակ և առաջադիմություն:

Share