Բիզնես

Forbes-ը ներկայացրել է 2022-ի միլիարդատեր-անհաջողակներին

Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2022-ին ամենամեծ ֆինանսական կորուստները կրած միլիարդատերերին:

Ընդհանուր վնասը կազմել է 378 միլիարդ դոլար:

Իլոն Մասկի ֆինանսական կապիտալից արտահոսել է 125 միլիարդ դոլար: Ջեֆ Բեզոսը կորցրել է 85 միլիարդ դոլար: Մարկ Ցուկերբերգը տուժել է 77 միլիարդ դոլարով, Լարի Փեյջը՝ 46 միլիարդով, Սերգեյ Բրինը՝ 45 միլիարդ դոլարով:

Մասկին պատկանող Tesla-ի բաժնետոմսերը 2022 թվականի ընթացքում իջել են 65%-ով:

Բեզոսի ՏՏ հսկայի՝ Amazon-ի բաժնետոմսերը 50% անկում են գրանցել։

Ցուկերբերգի Meta-ն էլ էժանացել է 64%-ով։ Ներդրողներին վանել է նաև գործարարի անառողջ տարվածությունը մետավերսի գաղափարով:

Share