Բաժին. Բիզնես

ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է БЫСТРАЯ ПОЧТА ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Այսուհետ «БЫСТРАЯ ПОЧТА»™ դրամական փոխանցումների համակարգի միջոցով կարելի է կատարել և ստանալ դրամական փոխանցումներ` ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում և բանկի բոլոր մասնաճյուղերում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ «БЫСТРАЯ ПОЧТА»-ն ակնթարթային առանց հաշիվների բացման անհասցե դրամական փոխանցումների համակարգ է, որի հիմնական առավելություններն են՝ արագությունը (Էքսպրես փոխանցումների կատարման արագությունը ընդամենը 1 րոպե է), պարզությունը (գործում է փոխանցումների կատարման և ստացման նվազագույն ընթացակարգ), hասանելիությունը («БЫСТРАЯ ПОЧТА»™ դրամական փոխանցումների տրամադրման ցանցն ընդգրկում է ավելի քան 9000 սպասարկման կետեր և տերմնիալ սարքեր Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Լատվիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և ՈՒզբեկստանի տարածքում):

Share