Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆՏԵԼ. ՀԱՄԱԺՈՂՈՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) ԱՊՀ երկրների և Վրաստանի լրագրողների և բլոգերների համար այսօր` դեկտեմբերի 12-ին, կազմակերպել էր «ՎիմպելԿոմ Լթդ»-ի կողմից անցկացվող ամենամյա համաժողովը` «Տեխնոլոգիաները և հեռահաղորդակցությունը զանգվածային լրատվամիջոցներում» խորագրով

«ՎիմպելԿոմ Լթդ»-ի ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար  Արտյոմ Մինաևը համաժողովի բացմանն իր ողջյունի խոսքում նշեց. «Յուրաքանչյուր տարի հեռահաղորդակցության շուկան ողողվում է նորույթներով, և հաճախ նույնիսկ օպերատորներն են դժվարվարանում կողմնորոշվել կապի ժամանակակից ծառայությունների տեսականու նեջ և ընկալել միտումները: Այս պայմաններում հատկապես կարևոր է, որպեսզի լրագրողները հնարավորինս ճշգրիտ, հստակ և հասկանալի ձևով տեղեկացնեն օգտվողներին նոր տեխնոլոգիաների հնարավորությունների մասին: Ամենամյա մեր համաժողովի խնդիրն է իրականացնել փորձի փոխանակում տարբեր երկրների զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկել հեռահաղորդակցության մասին տեղեկացնելու առաջադեմ եղանակները և, իհարկե, հասկանալ, թե ինչպես է փոխվում լրագրության դերը ժամանակակից հաղորդակցության բնագավառում»:

Համաժողովի ծրագրում ներառված էր հայտնի բլոգեր, գրող, հաղորդավար Լեոնիդ Կագանովի (lleo) ելույթը` «Ստեղծագործող անհատականությունը` ցանցում. ռիսկերը և հնարավորությունները» թեմայով: Իրենց զեկույցներն են ներկայացրել նաև nomobile.ru ծրագրի ղեկավար, «Итоги» հանդեսի բարձր տեխնոլոգիաների բաժնի վերլուծաբան Նիկոլայ Տուրուբարը, «Ведомости» թերթի լրագրող Քսենիա Բոլեցկայան և ComNews Research-ի  վերլուծաբան Մարինա Կորոբկովան:

Համաժողովին մասնակցեց Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի խոշոր ԶԼՄ-ների ավելի քան 30 ներկայացուցիչ:

Share