Բաժին. Բիզնես

ORANGE ԲԼՈԳ. ՆՈՐ ՄԻՋԱՎԱՅՐ ՀԱՅ ԲԼՈԳԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօր Orange-ը ներկայացրել է Orange Բլոգը` վեբ միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական “տարածքը” և հավաքել իր բոլոր հիշարժան պահերը նկարների, վիդեո նկարահանումների, աուդիո ֆայլերի կամ գրառումների տեսքով և կիսվել դրանցով մտերիմների հետ: Orange Բլոգն Orange-ի այն բացառիկ ծառայություններից է, որից կարող են օգտվել ոչ միայն Orange-ի բաժանորդները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր ունեն ինտերնետի մուտքի հնարավորություն: Orange Բլոգը նոր սերնդի բլոգային պլատֆորմ է, որն իր անդամներին տալիս է օգտագործման անհավատալի ազատություն ու հարմարավետություն

Բլոգում կարելի է գրանցվել ինչպես http://orangeblog.am կայքում, այնպես էլ պարզապես Orange համարից ուղարկելով կարճ հաղորդագրություն 2564 համարին` բովանդակության մասում նշելով OK, միջակայք, էլ. փոստի հասցե, ինչպես օրինակ` «OK contact-centre@orangearmenia.am»:

Orange-ի բաժանորդները Orange Բլոգից օգտվելիս կունենան հատուկ առավելություններ: Նրանք կարող են իրենց պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին և բոլոր ծանուցումներն անվճար կերպով ստանալ անմիջապես հեռախոսին` կարճ հաղորդագրության տեսքով: Orange-ի բաժանորդները կարող են նաև 2564 համարին ուղարկված անվճար կարճ հաղորդագրությունների միջոցով թարմացնել կարգավիճակը”, թողել մեկնաբանություններ կամ գրել պատասխաններ: Ավելին, կարելի է նաև լուսանկարներ կամ տեսանյութեր վերբեռնել բլոգ անվճար MMS-ի միջոցով: Պետք է պարզապես 2564 կարճ համարին ուղարկել MMS` կցելով նկարը կամ տեսանյութը:

Orange Բլոգը հնարավորություն է տալիս իր Orange-ի բաժանորդ օգտատերերին տեղադրել մինչև 2 գիգաբայթ ընդհանուր ծավալով լուսանկարներ, տեսանյութեր, տեքստային գրառումներ կամ այլ բովանդակություն, որը ոչ-Orange բաժանորդների դեպքում կկազմի 100 մեգաբայթ:

Share