Բաժին. Բիզնես

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՎԱՆԴԱՅԻՆ ԱԿՑԻԱ

Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը ֆինանսական շուկայի համար նոր առաջարկություններով` յուրաքանչյուր անգամ կյանքի կոչելով ֆիզիկական անձանց ուղղված կարգախոսը` «Ավելին իրագործելու ազատություն»:  Բանկն այս անգամ հանրությանն առաջարկում է ավանդային նոր ակցիա` «Քո ավանդը», որը գործելու է մինչև 2012թ. մարտի 31-ը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ հաճախ ավանդատուն ունենում է ֆինանսական դժվարություններ ավանդի գործողության ընթացքում, Ամերիաբանկը մշակել է հատուկ  պայմաններով ավանդ, որն ավանդատուին հնարավորություն է ընձեռում մեկ տարվա ընթացքում 5 կարևոր տոն օրերին զերծ մնալ ֆինանսական խնդիրներից` շնորհիվ ներդրված ավանդից գումարների օգտագործման:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից` ակցիայի շրջանակներում ավանդատուն հնարավորություն է ստանում Ամանորի, Մարտի 8-ի, Գիտելիքի տոնի, Հայաստանի հանրապետության անկախության օրվա և իր ծննդյան տոնի կապակցությամբ օգտագործել ավանդի մի մասը դեռևս տոնական օրվանից 5 օր առաջ: Եվ դեռ ավելին` եթե յուրաքանչյուր անգամ ավանդի գումարից օգտվելիս մեկ ամսվա ընթացքում ավանդատուն վերադարձնում է օգտագործած գումարը, ապա ստանում է նաև օգտագործված գումարի դիմաց հաշվարկված տոկոսագումարը: Բացի այդ, նոր ավանդն ունի նաև այլ առավելություն` ավանդի գումարի ավելացման հնարավորություն:

Այս ավանդային ակցիան լինելով ճկուն` ներդրված գումարն ավելացնելու և օգտագործելու հնարավորություններով, առանձնանում է նաև բարձր տոկոսադրույքով:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է ֆիզիկական անձանց ավանդների բազմաբնույթ տեսականի` ամենալայն հնարավորություններով, ինչը կարող է բավարարել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները: Հատկանշական է, որ միայն ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել ն ավելի քան 34%-ով և 30.11.11թ. դրությամբ կազմել շուրջ 35 մլրդ դրամ:

Share