Բաժին. Բիզնես

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ COMMERZBANK-Ն ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Գերմանիայի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը` Commerzbank-ը, կրկին ֆինանսական օգնության կարիք ունի: Reuters-ի փոխանցմամբ`  իր ֆինանսական խնդիրների հաղթահարման նպատակով բանկն արդեն բանակցություններ է սկսել Գերմանիայի կառավարության հետ և ակնկալում է ստանալ հերթական պետական ֆինանսական օգնությունը: Սպասվում է, որ վերջնական որոշումը կընդունվի մինչև տարեվերջ:

Ըստ վերլուծաբանների` Գերմանիայի կառավարությունն այս անգամ ևս չի մերժի Commerzbank-ի խնդրանքը:

Նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն երրորդ անգամն է, որ Commerzbank-ը ֆինանսական օգնության խնդրանքով դիմում է Գերմանիայի կառավարությանը: Առաջին անգամ գերմանական այս բանկը պետական ֆինանսական աջակցություն էր ստացել 2008 թվականի վերջին, իսկ երկրորդ անգամ` 2009 թվականի սկզբին: Այդ ժամանակ պետական ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմել էր 18.2 մլրդ եվրո:

Share