Բիզնես

Forbes-ը ներկայացրել է 2022-ին ամենաշատ տուժած ռուս միլիարդատերերին

Forbes-ի վարկանիշում աշխարհի միլիարդատերերի ցանկում 2021-ին 123 ռուս գործարար կար, 2022-ին, ինչպես կանխատեսվում էր, նրանց թիվը կրճատվել է: Պատերազմի, Ռուսաստանի ու ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցների, արժեթղթերի շուկայի անկման, տնտեսական ճգնաժամի և այլ պատճառների արդյունքում 2022-ին Forbes-ի ցուցակում կա ընդամենը 88 ռուսաստանցի գործարար:

Գործարար-ամսագրի տվյալներով՝ մեկ տարում 68 ռուս գործարարի կարողություն կրճատվել է: 2022-ի դեկտեմբերի տվյալներով նրանց կարողությունը գերազանցում է ընդամենը 1 միլիարդ դոլարը:

Ամենաշատը տուժել է Severstal-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը: Նա 11 միլիարդ դոլարի կորուստ է ունեցել:

Երկրորդ տեղում Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկն է:

Տարվա երրորդ անհաջողակ գործարարն Օլեգ Տինկովն է: Նա դուրս է մնաց միլիարդատերերի ցանկից, երբ TCS Group-ում իր մասնաբաժինը 260 միլիոն դոլարով վաճառեց Վլադիմիր Պոտանինին:

Այսպիսով, Ալեքսեյ Մորդաշովը 2022-ին կորցրել է 11,1 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ նրա ունեցվածքը կազմում է 18,4 միլիարդ դոլար:

Տատյանա Բակալչուկի ունեցվածքը 4,7 միլիարդ դոլար է: Wildberries-ի հիմնադիրի կարողությունը 2022-ին կրճատվել է 8,3 միլիարդ դոլարով:

Օլեգ Տինկովի ունեցվածքը տարեվերջին գնահատվել է ընդամենը 0,87 միլիարդ դոլար: Մեկ տարում գործարարը կորցրել է 5,9 միլիարդ դոլար՝ դուրս մնալով միլիարդատերերի ցանկից:

Ռոման Աբրամովիչի կարողությունը դեկտեմբերի 20-ի դրությամբ գնահատվում է 8,7 միլիարդ դոլար: Նա տարվա ընթացքում կորցրել է 5,6 միլիարդ դոլար:

Վագիթ Ալեքպերովը տարին ամփոփել է 21 միլիարդ դոլար կարողությամբ: Նրա ունեցվածքը կրճատվել է 5,1 միլիարդ դոլարով:

Հիշեցնենք՝ «Բիզնես 24»-ն ավելի վաղ ներկայացրել էր 2022-ին կարողությունն ավելացրած ռուս միլիարդատերերին: Forbes-ի վարկածով նրանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share