Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՏՈՆԱԿԱՆ ՎԻԿՏՈՐԻՆԱ`OPERA MINI ԲՐԱՈՒԶԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ օգտագործելով Opera Mini բրաուզերը` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել վիկտորինային և շահել նորաոճ սմարթֆոն կամ պլանշետային համակարգիչ: Ընկերության հայտարարության համաձայն` դեկտեմբերի 15-ից 28-ը, Opera Mini բրաուզերի միջոցով մուտք գործելով viktorina.mts.am կայքը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են մասնակցել տոնական վիկտորինային և շահել արժեքավոր մրցանակներ` BlackBerry և HTC սմարթֆոններ, HTC Flyer պլանշետային համակարգիչներ:

Յուրաքանչյուր օր կտրվի մեկ հարց, որին ճիշտ պատասխանողներից 50-րդը կճանաչվի տվյալ օրվա հաղթող: Իսկ 50-ից պակաս ճիշտ պատասխան ստացվելու դեպքում, հաղթող կճանաչվի վերջին ճիշտ պատասխանող մասնակիցը:

Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ և թեթև դիտում: Այն հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել ամենաբազմազան էջեր և վայելել ինտերնետի անսպառ հնարավորությունները:

Share