Բաժին. Բիզնես

RIM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 71% ԱՆԿՈՒՄ

Կանադական Research in Motion (RIM) ընկերությունն ամփոփել է ընթացիկ ֆինասնասկան տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում, տարեկան կտրվածքով, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 71%-ով (3.4 անգամ)և կազմել 265 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեկ բաժնետմոսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,51 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ` ընկերության հասույթը կրճատվել է 6%-ով և կազմել 5,17 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում RIM ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել է BlackBerry  14.1 մլն սմարթֆոն և 150 հազար PlayBook պլանշետ-հմակարգիչ:

Հատկանշական է, որ RIM-ն իր եռամսյակային ցուցանիշներով չի արդարացրել շուկայի սպասումները:

Share