Բաժին. Բիզնես

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

Տիգրան Մեծի պող. 29ա/97 հասցեում բացվել է ՊրոԿրեդիտ Բանկի «Տիգրան Մեծ» մասնաճյուղը, որը ՀՀ ԿԲ կողմից պաշտոնապես գրանցվել էր հոկտեմբերի 25-ին: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊրոԿրեդիտ Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հիշեցնենք, որ վերջերս կայացած Բանկի մամլո ասուլիսի ընթացքում Բանկի նոր ղեկավարությունը հայտարարել էր Բանկի կողմից առավել դինամիկ զարգացման քաղաքականության անցնելու որոշման մասին: Չանցած 2 ամիս, բացվում է Բանկի 11-րդ մասնաճյուղը՝ «Տիգրան Մեծ»-ը: Նորաբաց այս մասնաճյուղը համալրելու է Բանկի այն մասնաճյուղերի ցանկը, որոնք տրամադրում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ նախատեսված ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար:

ՊրոԿրեդիտ Բանկի կողմից մասնաճյուղերի ընդլայնումը ռազմավարական քայլ է: Այն կյանքի է կոչում Բանկի «միակ բանկ» լինելու գաղափարը` փոքր և միջին ձեռնարկությունների սպասարկման և մասնաճյուղերի հարևանությամբ ապրող ու աշխատող մարդկանց համար, ինչպես նաև նպաստում է հանրապետությունում նոր աշատատեղերի ստեղծմանը և բնակչության զբաղվածության մակարդակի աճին:

ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի անդամ է, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ի (ProCredit Holding) կողմից:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են` «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» (ProCredit Holding) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եև զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով, «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով:

Share