Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է HI-LINE ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹՆԵՐ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթների գործարկման մասին: Առաջարկից կարող են օգտվել ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Hi-Line սակագնային փաթեթի «Like 1024», «Like 2048» և «Like 3072» ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500 դրամ, 6000 դրամ և 8000 դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Ամանորյա տոների նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է ինտերնետից օգտվողներին տեղեկացնել մատչելի գնով նոր Hi-Line ծառայության սակագնային փաթեթներին միանալու հնարավորության մասին: Իջեցնելով ամենաճանաչված լարային ինտերնետ ծառայության սակագները, կապի միասնական օպերատորը բարձրացնում է երկրում ինտերնետ-հասանելիության մակարդակը և հերթական անգամ հանդես է գալիս որպես ոլորտի զարգացման նախաձեռնող` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի շրջաններում», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին, ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանգիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից կարող են անցնել «Like 3072» փաթեթին:

Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» և «Անցկացրու ձմեռն Ինտերնետում»  ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար:

Share