Բիզնես

Apple-ը մտադիր է իր արտադրանքի 25%-ն արտադրել Հնդկաստանում

Apple-ը մտադիր է իր արտադրանքի 25%-ն արտադրել Հնդկաստանում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը։

«Apple-ն արդեն արտադրում է իր ողջ արտադրանքի մոտ 5-7%-ը Հնդկաստանում: Եթե չեմ սխալվում, ընկերությունը նախատեսում է մեր երկիրը հասցնել համաշխարհային արտադրության ընդհանուր ծավալի 25%-ի: Apple-ը Հնդկաստանում է թողարկել սմարթֆոնների և համակարգիչների իր վերջին մոդելները»,- նախարարին մեջբերել է Reuters-ը։

Business Standard-ի հաղորդմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերին Apple-ը դարձավ առաջին ընկերությունը, որը հասավ 1 միլիարդ դոլարի ամսական բջջային հեռախոսների արտահանման Հնդկաստանից, որոնք արտադրվում էին իր տեղական ստորաբաժանումների կողմից:

Share