Բաժին. Բիզնես

«ԱՐՄԵՆԱԼ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

2011թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Երևանի փայլաթիթեղագլանաման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը Հայաստանում ներկայացնում է ռուսական ՌՈՒՍԱԼ ընկերությունը, թողարկել է 20 867 տոննա արտադրանք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությմաբ աճել է 3.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Ռուսալ-Արմենալ»-ի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ԱՐՄԵՆԱԼ գործարանի արտադրած փայլաթիթեղն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, ինչպես նաև Եվրոպա և Մերձավոր Արևելքի երկրներ:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում` 2000թ. մայիսին, Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը:

Share