Բաժին. Բիզնես

«ԶՈԼՈՏԱՅԱ ԿՈՐՈՆԱ»-Ի ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀՀ-ՈՒՄ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը «Զոլոտայա Կորոնա – Դրամական փոխանցումներ» համակարգի կողմից արժանացել է «Զոլոտայա Կորոնա – Դրամական փոխանցումների համակարգով վճարված փոխանցումների ծավալով առաջատար Բանկ ՀՀ-ում» հավաստագրի: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հայտարարության համաձայն` տվյալ հավաստագիրը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի և համակարգի միջև հաստատված հարաբերությունների կարևորությունը:

Նշենք, որ սկսած 2008թ.-ից Բանկը ակտիվորեն համագործակցում է «Զոլոտայա Կորոնա – Դրամական փոխանցումներ» համակարգի հետ և 2010թ. արդյունքներով ճանաչվել էր համակարգի ամենադինամիկ զարգացող գործընկերը Հայաստանում:

Ինչպես վստահեցնում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից` 2012թ-ին բանկը շարունակելու է ընդլայնել դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները` նախատեսելով պահպանել և ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում:

Share