Բաժին. Բիզնես

ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲՈՐՍԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Boerse և NYSE Euronext բորսայական օպերատորների ներկայացուցիչների հանդիպումը եվրոպական հակամենաշնորհային մարմինների հետ ավարտվել է ձախողմամբ: Աշխարհի խոշորագույն բորսայական կոնսորցիումի ստեղծումը դեռևս հետաձգվում է: Եվրոպական հակամենաշնորհային մարմինները վերապահումներով են մոտենում աշխարհի առաջատար այս երկու բորսաների միավորման մտադրությանը: Աշխարհի խոշորագույն բորսայի ստեղծման գաղափարը, ԵՄ կառույցների գնահատմամբ, «մտահոգիչ է»: Deutsche Boerse և NYSE Euronext բորսաները, սակայն, չեն պատրաստվում հանձնվել:

Հիշենցնենք, որ տարեսկզբին  NYSE Euronext-ը և Deutsche Boerse-ն նախնական համաձայնության էին եկել միավորման հարցի շուրջ: Նախատեսվում է այս 2 բորսաների միավորման արդյունքում ստեղծել վաճառքների ծավալներով և զուտ շահույթի ցուցանիշով աշխարհի ամենախոշոր բորսան:  Գործարքի շուրջ ձեռքբերված նախնական պայմանավորվածության համաձայն` «նորաստեղծ» բորսայի բաժնետոմսերի 60%-ը կանցնի Deutsche Boerse-ի բաժնետերերին, իսկ մնացած 40%-ը` NYSE Euronext-ի բաժնետերերին:

Share