Բաժին. Բիզնես

COMEDYCLUB-Ը ԿՓՈՐՁԻ ԻՐԵՆ ՆԱԵՎ ՌԱԴԻՈԲԻԶՆԵՍՈՒՄ

«Գազպրոմ-մեդիա» հոլդինգը պատրաստվում է իր ռադիոկայաններից մեկի հաճախականության վրա գործարկել նոր ռադիոկայան, որի կառավարումն, ամենայն հավանականությամբ, կհանձնվի ռուսական THT հեռուստաընկերությանն ու ComedyClub Production-ին: Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը` ComedyClub Production-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը որոշ հավաստի աղբյուրների հայտնել է, որ նոր ռադիոկայանի կառավարումը THT հեռուստաընկերության ու ComedyClub Production-ի կառավարմանը հանձնելու պարագայում ռադիոյի եթերում ընդհանրապես երաժշտություն չի լինի. կհեռարձակվեն միայն ComedyClub Production-ի կողմից արտադրվող ժամանցային հաղորդումները: Նոր ռադիոկայանի գործարկումը նախատեսվում է արդեն 2012 թվականին:

Նշենք, որ ներկայումս «Գազպրոմ-մեդիա» հոլդինգը ղեկավարում է հինգ ռադիոկայաններ:

Comedy Club Production-ը ռուսական ТНТ ժամանցային հեռուստաալիքի հիմնական «արտադրողն է»: Սինգապուրյան «գրանցում» ունեցող Comedy Club Production Pte Ltd. ընկերության գլխավոր սեփականատերերն են Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ առաջիկայում սպասվում է, որ Comedy Club Production-ը կմիանա «Գազպրոմ-մեդիա» հոլդինգին:

Share