Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ. ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Վաղը` դեկտեմբերի 24-ին,  ՍԹԱՐ առևտրային ցանցն իր հաճախորդներին մատուցում է խոստացված անակնկալը` նվերների մեծ խաղարկություն, որը տեղի կունենա Մաշտոցի պողոտա 15/185 հասցեում (նախկին Ֆրեշ խանութին հարակից այգում):

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար, իսկ խաղարկությանը կմասնակցեն ՍԹԱՐ-ի բոլոր այն հաճախորդները, որոնք դեկտեմբերի 1-ից 20–ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերել ՍԹԱՐ ՆվերՔարտ: Ըստ խաղարկության պայմանների` ՆվերՔարտատերերը պետք է ներկայանան ՆվերՔարտի կուպոնով և տեղում մասնակցեն վիճակահանությանը:

Խաղարկությունը կընթանա 4 փուլով, որի ժամանակ վիճակահանության սկզբունքով յուրաքանչյուր փուլում կխաղարկվեն բազմաթիվ նվերներ. 100 եռամսյակային բաժանորդագրություն` IQ ամսագրից, 100 արծաթյա յուրօրինակ զարդեր` Ara Silver-ից, 5 տոնական ընթրիքի հրավեր` 2 անձի համար Նոյան Տուն ռեստորանից, իսկ վերջին փուլում բազմաթիվ արժեքավոր նվերներ միջոցառման գլխավոր հովանավոր Ջաաան գազավորված ըմպելիքներից` կենցաղային տեխնիկա, խոհանոցային պարագաներ, էլէկտրոնիկա և այլն:

 Նվերների խաղարկությունից բացի մասնակիցներին սպասվում է հետաքրքիր շոու ծրագիր, որը կուղեկցվի հաճելի երաժշտությամբ, կլինեն պարային համարներ, ինչպես նաև հյուրասիրություն: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև համտեսելու նոր, գազավորված ըմպելիքներ` Ջաաան Կոլա, կիտրոն և նարինջ:     

Հիշեցնենք, որ «ՆվերՔարտ Ձեր սիրելիներին» նախագիծը ՍԹԱՐ առևտրային ցանցի ամանորյա 2 մեծ ծրագրերից մեկն էր: Գնելով ՍԹԱՐ «ՆվերՔարտ հարազատներին»` հաճախորդը հաճելին էր մատուցում ոչ միայն իր սիրելիներին, այլև` հնարավորություն էր ստանում մասնակցել նվերների մեծ խաղարկությանը:

Share