Բաժին. Բիզնես

ՍԹԱՐ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ընդլայնվել: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` դեկտեմբերի 28-ին կբացվի այս տարվա վերջին` թվով 28-րդ ՍԹԱՐ խանութը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, ուր արդեն իսկ գործում են ցանցի 3 այլ խանութներ:

Նորաբաց խանութը, որպես առանձին շինություն, տեղակայված է համայնքի աշխույժ հատվածում` Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկի մոտ: Խանութի ընդհանուր մակերեսը 240քմ է, որից 180քմ-ն` առևտրային տարածքն է: Այս մասնաճյուղի ինտերյերի դիզայնը իրականացված է ՍԹԱՐին բնորոշ եվրոպական ժամանակակից ոճով: Ապրանքատեսականին կազված է ավելի քան 5 000 միավորից: Սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված է հարմարավետ ավտոկայանատեղի:  

«Հասրաթյան 4 հասցեում ՍԹԱՐ սուպերմարկետի բացումը դարձավ անցնող տարում մեր ընկերության արագ զարգացման տեմպերի օրինաչափ ամփոփումը: Ուրախ ենք, որ Երևանում հայտնվեց ևս մեկ խանութ, որը համապատասխանում է սննդի մանրածախ առևտրի ոլորտում առկա եվրոպական որակի բարձր չափանիշներին», – նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

Ինչպես ցանցի մյուս խանութներում, այստեղ ևս, հաճախորդներին առաջարկվում է ծառայությունների լայն շրջանակ. «ՍթարՔարտ» հաճախորդների պարգևատրման ծրագրի միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ և բանկոմատներ: Խանութի բացման առաջին իսկ օրից կգործեն շաբաթական խթանավաճառքներն, ինչպես նաև կվաճառվեն Ռոսգոստրախ Արմենիա ընկերության ԱՊՊԱ վկայագրեր  (ամեն օր` ժամը 10:00-ից 23:00-ն):

Share