Բիզնես

Bloomberg. Google-ի աշխատակիցները դեմ են զանգվածային կրճատումներին

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերության աշխատակիցները բողոքի ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ զանգվածային կրճատումների՝ պահանջելով նաև բարձրացնել աշխատավարձերը:

Բողոքի ակցիաներին մասնակցածների ընդհանուր թիվը Bloomberg-ը չի նշում, բայց գործակալության տվյալներով նրանց շարքում կան ինչպես աշխատանքից հեռացվածներ, այնպես էլ նրանց աջակցող աշխատակիցներ:

Alphabet կորպորացիան, որին պատկանում է Google-ը, ավելի վաղ հայտարարել էր, որ որոշել է աշխատանքից հեռացնել 12 հազար աշխատակցի։ Հայտարարվել էր նաև ամերիկյան Goldman Sachs բանկի կողմից 3,2 հազար աշխատատեղերի կրճատման և 2023 թվականին մոտ 10 հազար աշխատակցի կրճատելու Microsoft-ի մտադրության մասին։

Share