Բիզնես

Apple-ի եկամուտները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ նվազել է

Տեխնոլոգիական հսկա Apple-ի եկամուտները 2022-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 3,5 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել են:

Կորպորացիայի հաշվետվության համաձայն՝ գործառնական հասույթը կազմել է 117,2 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 5,5%-ով։ Վերջին եռամսյակի զուտ շահույթը նվազել է 13,4%-ով և կազմել 30 միլիարդ դոլար։

Financial Times-ի փոխանցմամբ՝ կրճատման պատճառն ընկերության ղեկավարությունը համարում է մատակարարման շղթայում արձանագրված խափանումները, որոնք կապված են Չժենչժոու քաղաքում կորոնավիրուսի բռնկման հետ, որտեղ գտնվում է iPhone-ի հավաքման աշխարհի ամենամեծ գործարանը։

Share