Բիզնես

Zoom-ի աշխատակազմը 15%-ով կկրճատվի. 1300 աշխատակից կգնա հարկադիր պարապուրդի

Տեսակոնֆերանսների Zoom հարթակը հայտարարել է աշխատակազմը 15%-ով կրճատելու պլանների մասին:

«Մենք դժվար, բայց անհրաժեշտ որոշում ենք կայացրել՝ կրճատել մեր թիմը մոտ 15%-ով՝ հրաժեշտ տալով մոտ 1300 աշխատասեր ու տաղանդավոր գործընկերների», – ասել է գլխավոր տնօրեն Էրիկ Յուանը։

Ընկերության հիմնադիրն ու ղեկավարը բացատրել է, որ այդ որոշումը կապված է համաշխարհային տնտեսության ներկայիս անորոշության հետ, և հավելել, որ ինքը պատասխանատու է հարկադիր պարապուրդների համար, հետևաբար՝ 98%-ով կրճատում է իր աշխատավարձը, հրաժարվում տարեկան բոնուսից։ Նա հայտնել է նաև, որ ավագ մենեջերների աշխատավարձը կկրճատվի 20%-ով, ընկերությունը կհրաժարվի նաև նրանց տարեկան հավելավճարներից։

Անցած տարվա ընթացքում Nasdaq էլեկտրոնային բորսայում Zoom Video Communications-ի մեկ բաժնետոմսի արժեքը 142 դոլարից իջել է մինչև 84 դոլար:

Share