Բաժին. Բիզնես

Հայկական Stylebit-ը Product Hunt-ում է

Հայկական Stylebit ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։ Այս մասին ընկերությունը հայտնել է «Լինկդին»-ի իր պաշտոնական էջում:

Stylebit-ը դիզայնի համակարգի ավտոմատացման հարթակ է, որը թույլ է տալիս հեշտությամբ ինտեգրել արդեն իսկ գոյություն ունեցող դիզայնի համակարգը միասնական աշխատանքային հոսքում, որ հեշտացնում ու արագացնում է ամբողջ թիմի աշխատանքը։

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Share