Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է «ՏՈՆԱԿԱՆ» SMS-ՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին` 2011թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,283,556 կարճ հաղորդագրություն, իսկ 2012թ. հունվարի 1-ին` 3,260,562-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 18,131,557, իսկ 2012-ի հունվարի 1-ին ևս 19,253,316 զանգ:

Ընդհանուր առմամբ, 2011 թվականի դեկտեմբերի 31-ին և 2012թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,544,118 կարճ հաղորդագրություն և 37,384,873 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 0.22 տոկոսով:

Share