Բաժին. Բիզնես

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ «ԼՈՌԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

Վանաձոր քաղաքում բացված Յունիբանկի նոր` «Լոռի» մասնաճյուղը 2012թ.-ի հունվարի 11-ից  սկսել է հաճախորդների սպասարկումը:  Մասնաճյուղը աշխատելու է  երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը  9:15-ից մինչեւ 17:00: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Բանկի Մամուլի ծառայությունից:

Նշենք, որ «Լոռի»-ն Յունիբանկի թվով երկրորդ մասնաճյուղն է Վանաձորում: «Լոռի» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկերի, բանկային քարտերի տրամադրում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում,  արտարժույթի փոխանակում, հաշվարկադրամարկղային սպասարկում և այլն:

Այսօր Յունիբանկն ունի 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության համաձայն, բանկը կշարունակի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը:

2011թ.-ին Յունիբանկի երեք  նոր մասնաճյուղ է բացվել մայրաքաղաքում և երկուսը` մարզերում: Այս տարի նոր մասնաճյուղերի հետ մեկտեղ Յունիբանկը նախատեսում է  բացել նաև սահմանափակ գործառնություններով սպասարկման կետեր, որոնք կմասնագիտանան հաճախորդների հաշվարկադրամարկղային սպասարկման գործում:

Share