Բիզնես

Իսպանական Repsol էներգետիկ ընկերության շահույթը 2022-ին աճել է 70%-ով

Իսպանական Repsol նավթաքիմիական ընկերությունը անցած տարի ավելի քան 4,2 միլիարդ եվրո զուտ եկամուտ է ունեցել, ինչը 70%-ով ավելի է 2021-ի ցուցանիշներից:

2022 ֆինանսական տարին ընկերության համար նշանավորվել է անորոշությամբ, անկայունությամբ և շուկայի բարդ դինամիկայով, այդուհանդերձ, Repsol-ի զուտ շահույթը կազմել է 4,251 միլիարդ եվրո, որից մոտ 64%-ը ստացվել է միջազգային բիզնեսից, թեև դա թույլ չի տալիս փոխհատուցել 2019 և 2020 ֆինանսական տարիների վնասները:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այս տարի Repsol-ը նախատեսում է պատմական ներդրում կատարել 5 միլիարդ եվրոյի չափով:

Share