Բիզնես

Samsung-ը մեկնարկել է Galaxy S23 մոդելային շարքի սմարթֆոնների վաճառքը

Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy S23 մոդելային շարքի սմարթֆոնների համաշխարհային վաճառքի մեկնարկի մասին։

Նոր մոդելներն արդեն վաճառվում են Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և 53 այլ երկրում։ Շուտով հասանելի կլինեն աշխարհի 130 երկրում։ Ռուսաստանում պաշտոնական վաճառք չի նախատեսվում։

Նոր մոդելային շարքի սմարթֆոնների նախնական պատվերներն արդեն ռեկորդներ են գրանցել։ Միայն Հարավային Կորեայում գրանցված պատվերների թիվը գերազանցել է 1,09 միլիոնը։

Share